Հաղորդագրություն մամուլի համար
18 April, 2008 00:00Ս.թ. ապրիլի 14-ից 18-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում անցկացվեցին ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքներ, որի արդյունքների ամփոփմանն այսօր մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը զեկուցեց օպերատիվ հավաքի ընթացքի մասին և մատնանշեց հավաքի ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու նկատված թերությունները: Իսկ հավաքի ընթացքում աչքի ընկած մի խումբ սպաներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեցին թանկարժեք նվերներով և պատվոգրերով:
Վերջում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ամփոփեց ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները: