Հաղորդագրություն մամուլի համար
12 May, 2008 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Բաղանիս գյուղի բնակիչ, հովիվ Լորիկ Մեսրոպի Ավագյանը (ծնված 1957թ.), որին հայկական զինված ուժերը կարողացել են կրակի գոտուց դուրս բերել ժամը 12:40-ի սահմաններում միայն: Լ.Ավագյանը տեղափոխվել է Իջևանի քաղաքային հիվանդանոց, որտեղ և վիրահատվել է: Վիճակը` միջին ծանրության է: