ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

15 May, 2008 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ ծանոթանալու, հետագա գործունեության իրականացման համար խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց իր ենթակայության ստորաբաժանումների` կադրերի և ռազմական կրթության, միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի, ինչպես նաև ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչությունների անձնակազմերի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ ծանոթանալու, հետագա գործունեության իրականացման համար խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց իր ենթակայության ստորաբաժանումների` կադրերի և ռազմական կրթության, միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի, ինչպես նաև ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչությունների անձնակազմերի հետ: Հանդիպման սկզբում վարչությունների պետերը մեկ առ մեկ ներկայացրեցին իրենց ենթականերին, ապա հակիրճ` վարչությունների գործունեությունը: Անդրադառնալով վարչությունների գործունեության հետագա խնդիրներին` նախարարը նշեց, որ կադրային լուրջ քաղաքականությունը զինված ուժերում մարտավարության պահպանման կարևորագույն տարրերից մեկն է, և, որ յուրաքանչյուր կառույցում, ստորաբաժանումում ծառայությունը պետք է պատիվ լինի զինծառայողի համար: Նախարարը կարևորեց նաև կադրային քաղաքականության ոլորտում արդարության սկզբունքի պահպանումը, ինչպես նաև բարեփոխումների իրականացումը, այս համատեքստում օրենսդրական դաշտի ստեղծումը և կառուցվածքի մշակումը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդգծեց, որ յուրաքանչյուր պետ իր անձնական օրինակով պետք է նպաստի համակարգում առողջ մթնոլորտի ձևավորմանը և պահպանմանը` սերմանելով ազնվություն, արդարություն և օրինապահություն: Այնուհետև նախարարը հանձնարարականներ տվեց, ուղղված ինչպես այս տարվա աշնանը Հայաստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք «Ռուբեժ 2008» և ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվելիք «Համատեղ, աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան 2008» զորավարժությունների բարձր մակարդակով անցկացմանը, այնպես էլ համակարգում կարգապահության բարձրացմանը: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ներկայացրեց իր հրամանով ստեղծված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) և հաշմանդամ զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը. Հանձնաժողովի նախագահ` ՀՀ պաշտպանության նախրարի տեղակալ Ա.Նազարյան, հանձնաժողովի անդամներ` - ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, - ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետի տեղակալ, - ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատի վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի վերլուծական բաժնի ավագ սպա, - ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության ֆինանսական բաժանմունքի պետ, - ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պայմանագրաիրավական բաժնի ավագ սպա, - ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության բնակարանային բաժնի սպա, հանձնաժողովի քարտուղար` - ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության հումանիտար օգնությունների բաժանմունքի ավագ սպա: Հանձնաժողովի գործունեության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ »