ԶՈՀ ՍԱՀՄԱՆՈՒՄ

18 June, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 18-ին, ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Օնիկի Պետրոսյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող հենակետից դիտավորյալ կրակ է բացվել խոշոր տրամաչափի զենքից, որի արդյունքում Լ.Պետրոսյանը ծանր վիրավորվել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին` մահացել: