Հաղորդագրություն մամուլի համար

13 August, 2008 00:00
Ս.թ. օգոստոսի 15-ին, ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի կունենա Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելություն իրականացրած 6-րդ հերթափոխի` (18.07.2007թ.-25.12.2007թ.) ՀՀ ԶՈՒ զինծառայողներին ԱՄՆ զինված ուժերի մեդալներով պարգևատրման հանդիսավոր արարողությունը` ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանի մասնակցությամբ:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն ազատ է: