ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
9 October, 2008 00:00Ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ին, Երևանի «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի կունենա ռազմավարական հետազոտությունների Մարշալ կենտրոնի ամենամյա սեմինար-քննարկում` «Հնգօրյա պատերազմը Վրաստանում և դրա ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով:
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանում ԱՄՆ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը, Ջ.Մարշալ կենտրոնի շրջանավարտներներ, ներկայացուցիչներ և այլն:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն ազատ է: