ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

15 October, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս` մասնակցելու ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:

Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00` Ալ.Թամանյանի արձանի մոտից: Ի դեպ, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի առաջին հրամանատարն է եղել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: