Ս.Օհանյանն այցելեց ԲԿՄԱ

26 November, 2008 00:00
Ս.թ. նոյեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ ԲԿՄԱ (բանակի կենտրոնական մարզական ակումբ)` մասնակցելու ռուսական ռազմական բազային ԲԿՄԱ-ի 10 հանրակացարանային բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Նշենք, որ հայ-ռուսական միջպետական համաձայնագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվածություն էր վերցրել վերափոխել վերոնշյալ հանրակացարանը սպայական կացարանների` դրանք շահագործման հանձնելով ռուսական ռազմական բազային: Այցի ընթացքում Ս.Օհանյանը շրջեց կացարաններով, հանդիպեց բնակարանամուտ տոնող ռուս զինծառայողների ընտանիքների հետ, շնորհավորեց վերջիններիս, լսեց նրանց խնդիրները և հանձնարարեց համապատասխան ծառայությանը` մեկ կացարան կահավորել համապատասխան անհրաժեշտ պարագաներով: Այնուհետև նախարարն այցելեց ԲԿՄԱ զորամաս, եղավ զորանոցներում, զրուցեց զինվորների հետ, ծանոթացավ նրանց ծառայության պայմաններին: Այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զրուցեց զորամասի հրամանատարության հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց հանձնարարականներ: Ապա նախարարը հանձնարարեց միջազգային որևէ մրցաշարում հաղթանակած զինծառայող մարզիկներին հետայսու արժանացնել նաև պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը` վերջիններիս խրախուսելու նպատակով: