Ս.Օհանյանն այցելեց Երևանի կապի առանձին գունդ

14 January, 2009 00:00
Ս.թ. հունվարի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկեց 2009թ.-ի նոր ուսումնական փուլը:
Այս առիթով էլ Երևանում տեղակայված ՀՀ ՊՆ կապի առանձին գունդ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որտեղ ուսումնական փուլի մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ ԶՈւ կապի և ԱԿՀ վարչության պետ, կապի զորքերի պետ, գեներալ-մայոր Ա.Բաբուրյանը, որը շնորհավորեց անձնակազմին` հանդիսավոր օրվա կապակցությամբ:

Գնդի անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը շրջեց զորամասում, եղավ զորամասի` վերջերս կապիտալ վերանորոգված զորանոցում, ծանոթացավ զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվեց հանձնարարականներ: Ապա Ս.Օհանյանն այցելեց զորամասի ավտոհավաքակայան, ծանոթացավ ավտոտեխնիկայի վիճակին, դրանց պահպանման պայմաններին, որից հետո այցելեց հարևանությամբ տեղակայված պահպանման և սպասարկման գունդ. նախարարը բարձր գնահատեց գնդում պահակային ծառայությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարված աշխատանքները` անվանելով այն օրինակելի: Շրջայցը զորամասեր` շարունակվում է: