Ս.Օհանյանն այցելեց ենթասպաների դպրոց
18 February, 2009 00:00Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:
Նախարարը շրջեց դասասենյակներում, զրուցեց կուրսանտների հետ, ծանոթացավ վերջիններիս զորանոցային պայմաններին, ստուգեց դասացուցակները, հետևեց կուրսանտների հետ անցկացվող պարապմունքներին, ծանոթացավ դպրոցի շենքի ներկա վիճակին, տվեց հանձնարարականներ:
Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը խորհրդակցություն անցկացրեց զորամասի հրամանատարի տեղակալների հետ, քննարկեց պարապմունքների անցկացմանն առնչվող մի շարք հարցեր: