Հիշատակի տուրք` Եռաբլուրում
19 February, 2009 00:00Ս.թ փետրվարի 19-ին, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի մի շարք ներկայացուցիչներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` ծաղկեպսակ դնելու 2004թ.-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ազգային պատկանելության համար ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի շիրիմին:
«Գուրգեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հիշատակի տուրքի արարողությանը մասնակցում էին նաև Գ.Մարգարյանի հարազատները և Գ.Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները:
Ինչպես նշեց «Գուրգեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամի նախագահը, շուտով Երևանում` Լենինգրադյան-Լենինական փողոցների խաչմերուկում, կանգնեցվելու է նրա հիշատակը հավերժացնող հուշարձան, որի շրջակայքում տնկվելու է այգի. ի դեպ, խորհրդանշական է, որ այգու ծառերը տնկվելու են ազատամարտիկների անուններով: