Տեսասկավառակի շնորհանդես` ՀՀ պաշտպանության նախարարությունում

28 February, 2009 00:00
Ս.թ. փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ էստրադային երգչուհի Ալլա Լևոնյանի` Հայոց բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված մենահամերգի տեսասկավառակի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ողջ բարձրաստիճան սպայակազմը, տեսասկավառակի ստեղծագործական խմբի անդամներ, արվեստի և մշակույթի գործիչներ, զինվորականներ, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց Ալլա Լևոնյանի հանդիսավոր խոսքով, որը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարությանը` ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի` տեսասկավառակի թողարկման աշխատանքերն հովանավորելու համար: Շնորհավորական խոսքով հրավիրվածներին դիմեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` իր խոսքում նշելով, որ միջոցառումը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ ժողովուրդը հաղթանակներ է կռել, որոնք միշտ ամրապնդվել են արվեստով, մշակույթով, երգարվեստով: Շնորհանդեսի ավարտին հանրահայտ երգչուհին պատասխանեց նաև լրագրողների հարցերին: