Հերթական մոնիտորինգը սահմաններում

31 March, 2009 00:00
Ս.թ. մարտի 31-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի սահմանահատվածում ԵԱՀԿ մանդատի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ-դեսպան Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ իրականացվեց մոնիտորինգ:

Մինչ այդ, Տավուշի մարզկենտրոնում` Իջևանում տեղի ունեցավ ճեպազրույց` Ա.Կասպրչիկի դաշտային օգնականների, Տավուշի մարզպետարանի և ՀՀ ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում հնչեցին սահմաններում տիրող և պայմանական հրադադարին առնչվող հարցերի պատասխաններ: Ի դեպ, մոնիտորինգն իրականացվեց առանց որևէ արտակարգ պատահարի: