Հաղորդագրություն մամուլի համար
8 April, 2009 00:00Ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 10:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի կունենա «Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» թեմայով կլոր սեղան և ԶՈւԺՎ ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աջակցությամբ հրատարակված «Զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» ձեռնարկի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապրինոսը:
Կլոր սեղանի նպատակն է քննարկում ապահովել կառավարական ու ոչ կառավարական մարմինների համար` ԶՈւ-երում մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը բարելավելու համար:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 09.00-ին` Ալ. Թամանյանի արձանի մոտից: