ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

19 May, 2009 00:00
Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ՆԱՏՕ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Բրյուսել կմեկնի ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում կքննարկվեն առաջիկա երկամյա փուլի համար մշակված Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), ինչպես նաև ԱԳԳԾ գնահատման զեկույցը: Այցի ընթացքում տեղի կունենա նաև ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: