Գիտաժողով պաշտպանության նախարարությունում

29 May, 2009 00:00
Ս.թ. մայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ ԳՇ Ավիացիայի վարչության նախաձեռնած գիտաժողովը, որտեղ արծարծվեցին թռիչքների ինժեներական և ավիացիոն ապահովման խնդիրները, մասնավորապես՝ ավիացիոն տեխնիկայի սպասարկման և մարտական վիճակի կատարելագործման հետ առնչվող հարցեր:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանը: Զեկույցներով հանդես եկան ավիացիայի վարչության պետ, գնդապետ Ա. Մուրադյանը, վարչության պետի տեղակալ, գնդապետ Ե. Համբարյանը և այլ սպաներ: