Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

27 June, 2009 00:00
Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննության առնվեցին զինված ուժերում մարտական պատրաստության վիճակին և զորքերում կարգապահության հետագա ամրապնդմանն առնչվող խնդիրներ: Կոլեգիայի նիստը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստին զեկույցներով հանդես եկան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը և ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ալեքսան Ալեքսանյանը: Նրանք անդրադարձան ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վիճակին ու առաջադրված խնդիրների համապատասխանության աստիճանին, զորքերում զինվորական կարգապահության և իրավական աշխատանքներին, իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությանը: Նիստի ժամանակ ելույթ ունեցան նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարները, նրանց տեղակալները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց ուսումնական տարվա առաջին կիսամյակում զինված ուժերում արձանագրված հաջողությունները, հանդես եկավ մի շարք առաջարկություններով և հանձնարարականներով: