Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

21 July, 2009 00:00
Ս.թ. հուլիսի 22-ին, ժամը 9:00-ին ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտում (ք. Երևան, Արշակունյաց 89) տեղի կունենա շրջանավարտների հետագա ծառայության վայրը որոշելու համար անցկացվող վիճակահանության պաշտոնական արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է: