ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

16 September, 2009 00:00
Ս.թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ «Տեխնիկական կարգավորումների» մասին փաստաթղթի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը, որի նպատակը ս.թ. դեկտեմբերին Երևանում ՆԱՏՕ-ի դպրոցի հետ համագործակցությամբ «Ակադեմիական հրահանգիչների» դասընթացի նախապատրաստումն է, հայկական կողմից ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, իսկ ՆԱՏՕ-ի դպրոցի կողմից` ՆԱՏՕ-ի դպրոցի պետի լիազոր ներկայացուցիչ, նավապետ Բոբի Ջոն Բեյքերը:
«Ակադեմիական հրահանգիչների» դասընթացը կազմակերպվում է պաշտպանական բարեփոխումների ռազմակրթական բաղադրիչի իրագործման շրջանակներում: