ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ և Միացյալ Թագավորության փորձագետներին

25 September, 2009 00:00
Ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ և Միացյալ Թագավորության փորձագետների խմբին:

Ներկայացնելով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ արդեն սկսվել են վերանայման 3-րդ փուլի աշխատանքները, որոնք ԶՈՒ զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելու հնարավորություն կընձեռեն: Ընդգծվեց, որ կատարված աշխատանքների արդյունքում այժմ հնարավոր է արագորեն վերագնահատել ու անհրաժեշտության դեպքում ձևափոխել պաշտպանական կարողությունները: Միջազգային փորձագետները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեցին այցի ընթացքում իրենց կատարած աշխատանքների արդյունքները: Բարձր գնահատելով միջազգային փորձագետների խորհրդատվությունը` Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ նրանք հետագայում ևս կշարունակեն համագործակցել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման նորաստեղծ վարչության հետ: