Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
21 November, 2009 00:00Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանական հարցերով խորհրդական Սայմոն Մակդոնալդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանական շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սայմոն Մայալլը, պաշտպանության նախարարության ընդհանուր օպերատիվ քաղաքականության վարչության տնօրեն Ջոն Դեյը և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությանն առնչվող խնդիրներ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն