Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

9 December, 2009 00:00
Դեկտեմբերի 10-ին` ժամը 14.00-ին, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» ու «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի ներկայացրած «Կոնֆլիկտային հաղորդակցությունները և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին` ժամը 14.00-ին հրավիրվում են ՀՀ ՊՆ ԱՌՀԻ:
Հասցեն՝ Կ. Ուլնեցու 56/6, հեռ.՝ 28-73-21:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն