Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

23 December, 2009 00:00
Համաձայն ՀՀ կառավարության հաստատած կանոնակարգի` 2010թ. ընթացքում ՀՀ ՊՆ գործունեությունը լուսաբանելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը էլ. փոստի միջոցով (modpress@mil.am) ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ուղարկել հավատարմագրվող թեկնածուների տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտությունը, լրատվամիջոցի անվանումը, լոգոն, 1 գունավոր լուսանկար, ինչպես նաև ուղարկել լրատվամիջոցի գործող էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները:
Այն լրատվամիջոցները կամ լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատները, որոնք արդեն հավատարմագրված են ՀՀ ՊՆ գործունեությունը լուսաբանելու համար և չեն փոխելու իրենց ներկայացուցիչներին կամ նրանց տվյալները, կարող են վերահաստատել նրանց թեկնածությունը էլ. փոստի միջոցով (modpress@mil.am):

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն