Ռազմական կցորդներն այցելեցին Խարբերդի մանկատուն

29 December, 2009 00:00
Դեկտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Ռազմական կցորդները Խարբերդի մանկատան տնօրեն Հ. Բալասանյանի ուղեկցությամբ շրջեցին մանկատան տարածքում, ծանոթացան մանկատան պատմությանը, երեխաների կեցության և սոցիալական պայմաներին, առաջնահերթ խնդիրներին:

Այցի ավարտին մանկատան սաները կցորդների համար պատրաստել էին անակնկալ: Շնորհալի սաները հանդես եկան երգով ու պարով: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները մանկատանը հանձնեցին ամանորյա նվերներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն