Էդուարդ Սարգսյան

Վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի փետրվարի 12-ին

Еще

Վարչության գործունեության մասին

  1. իրականացնում է Նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (այսուհետ` ԶՈՒ ԳՇ) կառուցվածքային ստորաբաժանումների, զինված ուժերի զորամիա­վորումների, միավո­րում­ների ու զորամասերի կառուցվածքային և հաստի­քային փոփոխու­թյուն­ների վերա­բեր­յալ ներկայացված առաջարկների ուսումնա­սիրման, փոփոխություն­ների անհրա­ժեշտության և նպատակահարմարության մասին կարծիքների տրամա­դրման, վերաբերող մասով կազմհաստիքային հրամանների նախագծերի մշակման և ստորագրման ներկա­յացման աշխատանք­ները,
  2. համագործակցում է միջազգային խորհրդատվա­կան կազմակերպությունների, օտա­ր­երկրյա պաշտպանական գերատեսչությունների անձնակազմի կառավարման մար­­­մինների, ՀՀ պետական մարմինների, Նախարարության և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական հիմնարկների, կազմակեր­պու­թյունների և զինված ուժերի ստորաբաժանումների հետ՝ Նախարարության համակարգի քաղաքացիական անձնա­կազմի կառավարման առկա խնդիրները լուծելու համար,
  3. իրականացնում է ՀՀ վարչապետին ներկայացվող պետական պաշտոնների վերա­բերյալ կադրային առաջարկների նախապատրաստման աշխատանքները,
  4. իրականացնում է Նախարարության ենթակա կազմակերպություն­ների մրցու­թային կարգով համալրման ենթակա և քաղաքացիական ծառայության թափուր պաշ­­­­տոն­­ներ զբաղեցնելու համար անց­կացվող մրցույթների նախապատ­րաստական և կազ­­­մա­կերպչական աշխա­տանք­ները,
  5. իրականացնում է Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտու­ղարի քաղաքացիական անձնակազմի կառավարման գծով անհա­տական հրամանների, աշխա­տանքային, այդ թվում նաև ժամկետային աշխատանքային պայմանագրերի, նախագծերի նախապատրաստման և ստորագրման ներ­կայացման աշխատանքները,
  6. քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (այսուհետ` Հարթակ) իրականացնում է քաղաքացիական ծառայու­թյան պաշտոնների անվանա­ցանկի վարման աշխատանքները,
  7.  իրականացնում է Հարթակում Նախարարության պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքա­ցիական ծա­ռայողների հաշ­վառ­ման, անձնական գործերի, գրանցա­մատ­յանի և կադրերի ռեզերվի վարման, ինչպես նաև  անհրաժեշտ իրավական ակտերի, փաստաթղթերի և դրանցում առկա տեղեկատվության մուտքագրման աշխա­տանքները,
  8. իրականացնում է Նախարարության համակարգի քաղաքացիական աշխա­տանք կա­­տա­րող­նե­րի և տեխնիկական սպասարկում իրականացնողների հաշ­վառ­ման, նրանց առող­ջա­պահա­կան փաթեթի հասանելիությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային շտե­մա­րանի վարման աշխատանքները,
  9. իրականացնում է Նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն­ների անվանացանկում փոփոխություններ կատարելու առաջարկների նախապատ­րաստման, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ (այսուհետ` Գրասենյակ) համաձայնեցման ուղարկման և Գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացման աշխա­տանքները,
  10. Նախա­րարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ իրա­­կանացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնների վեր­լու­ծու­­թյան, գնա­հատման և դասակարգման, մասնագիտական գիտելիքների շրջանակի սահմանման, պաշտոնների անձնագրերի, դրանցում կա­տար­­վող փոփոխություն­ների նախա­գծերի նախապատրաստման, Գրասենյակ համաձայնեցման ուղարկման և Գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացման աշխա­տանք­ները,
  11. իրականացնում է Նախա­րա­րու­թյան պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղաքացիական ծառայողներին ծա­ռա­­­­յողական վկայականների տրամա­դրման և  հաշվառման աշխատանքները,
  12. իրականացնում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիու­թյան պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրության վարման, քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակման և բարեվարքության պահպանմանն ուղղված աշխատանքները,
  13. իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերա­­պատրաստման կարիք­ների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազ­­մակերպման աշխատանք­ները,
  14. վերապահված լիազորությունների շրջանակներում օտար­­երկրյա պաշտ­պա­­նական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների հետ վարում է բանակցություններ` քաղաքացիական ծառայողներին վերապատրա­ս­տելու շրջանակ­ներում փոխ­գոր­ծակ­ցելու  նպա­տա­կով,
  15. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է քաղաքա­ցիական անձ­նակազմի արձակուրդների տրամադրման ժամանակացույցների կազմման և հաստատման ներկայացման աշխա­տանք­ները,
  16. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է աշխա­­տաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման աշխատանքները,
  17. քաղաքացիական անձնա­կազ­մի կառավարմանն առնչվող օրենսդրական կար­գա­­վո­րումները պարզաբանելու և մեթոդական խորհրդատվություն տրամադրելու համար կազ­մա­­կերպում է մասնագիտական հավաք-խորհրդակցու­թյուններ,
  18. վերահսկում է Նախարարության համակարգի ստորաբաժանումների կողմից քաղա­քացիական անձնակազմի հետ աշխատանքային հարաբերությունների կազմա­կերպման գործընթացը,
  19. ուսումնասիրում է անձնակազմի կառավարմանն առնչվող օրենքներում և ենթա­օրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ ու լրա­ցում­­ներ կատա­րելու մասին առաջարկները, դրանցվերաբերյալ տրամադրում մասնագիտական կարծիքներ, անձնա­կազմի կառավարմանն առնչվող օրենսդրությունը կատարելագործելու նպատա­կով նախապատրաստում է առաջարկներ ևմշակում իրավական ակտերի նախագծեր,
  20. մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում քաղաքա­ցիական անձնակազմի կառավարմանն առնչվող օրենքներից կամ այլ իրա­վա­կան ակտերից բխող Նախարարի հրամանների և դրանցում փոփոխություններ կամ լրա­ցումներ կատարելու մասին հրամանների նախագծերը,
  21. վերապահված լիազորությունների շրջանակներում մասնակցում է միջ­նա­ժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային հայտերի կազմման գործ­ըն­թա­ցին,
  22. պլանավորում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղաքա­ցիական ծառայողների տարեկան միջին թվաքանակները,
  23. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է անհրա­ժեշտ ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների գնման պլանա­վորման, հայտերի ձևակերպման և մատա­կա­րար­ված ապրանքների ու մատուցված ծառայու­թյունների գնահատման աշխատանքները,
  24. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է Գլխավոր քարտուղարի կողմից Նախարարության քաղաքացիական ծառայողների և աշխա­տող­ների խրախուսման կազմակերպման գործընթացը,
  25. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է տեղեկանք­ների տրամադրման աշխատանքները

 

Текущие Программы

Идеология государственной программы «Честь имею» - связать вузовскую отсрочку с будущей офицерской службой...

Еще

Новая жилищная программа для военнослужащих

Еще

Իգական սեռի քաղաքացիների պարտադիր ժամկետային ծառայություն

Еще

Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության` պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը

Еще