ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել Է ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ
10 Октября, 2017 18:34Նիստին ներկա են եղել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բաձրաստիճան զինվորականներ, վետերաններ:
Բացմանը ելույթով հանդես է եկել ԱՊՀ մասնակից պետությունների «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Ալեքսանդր Կոլմակովը, ով ընդգծել է անդամ-պետությունների միջև համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով նմանատիպ միջոցառումները, նշել է. «Նման միջոցառումները նպաստում են մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը, մարտունակության բարձրացմանը, հայրենասիրական դաստիարակության, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև կարևոր գործիք են երիտասարդությանը զինվորական ծառայությանը նախապատրաստելու համար»:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել են Ռուսաստանի «ԴՈՍԱԱՖ»-ի «ԽՍՀՄ առաջին եռակի հերոս Ա. Պոկրիշկինի» անվան մեդալով։