Այցելություն ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
17 Ноября, 2016 18:18ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին է ներկայացրել համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները, գիտակրթական ծրագրերը: Նշվել է, որ ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց է միտված նաև ՊԱՀՀ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտի ստեղծման ծրագիրը:
ՆԱՏՕ-ի պաշտոնյաները բարձր են գնահատել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական և հետազոտական և ծրագրերը` վստահություն հայտնելով, որ դրանք էականորեն կնպաստեն ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդիականացմանը: