ՀՀ զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը ճանաչվել է լավագույնը
13 Сентября, 2016 17:39Ֆորումի ընթացքում ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը ներկայացրել է իր նվաճումները հեռավար ուսուցման բնագավառում: Ֆորումի շրջանակում անցկացված Հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը ներկայացված ՀՀ զինված ուժերի անձնակազմի համար մշակված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրը նվաճել է առաջին պատվավոր մրցանակը: Մրցույթ-ցուցադրության 11 մասնակիցներ թվում են եղել ՆԱՏՕ-ի անդամ-երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Թուրքիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցները՝ ՆԱՏՕ-ի դպրոցը, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջը և այլն։
Ներկայումս ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը համագործակցության աշխատանքներ է տանում ինչպես ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության, «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի հետ։ Հեռավար ուսուցման ծրագրերի մշակման գործընթացին իր աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։
Միջազգային մրցույթում լավագույնը ճանաչված հեռավար ուսուցման դասընթացի ծրագիրն արդեն իսկ ներդրված է ՀՀ ԶՈւ անձնակազմի կրթական և ուսումնական ծրագրերում: