«Աջակցենք մեր պաշտպաններին»
28 Июня, 2016 19:01«Վերադարձ Հայաստան», «Արար» հիմնադրամների և «Սահման» հասարակական կազմակերպության «Աջակցենք մեր պաշտպաններին» համատեղ նախաձեռնության շրջանակում հունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերին են փոխանցվել վերակենդանացման շարժական երկու համալիրներ:
Ռազմական բժշկության ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող համալիրները կփոխանցվեն առաջնագծում շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին՝ դաշտային պայմաններում զինծառայողների բուժսպասարկումը լիարժեք ապահովելու համար:
«Աջակցենք մեր պաշտպաններին» նախաձեռնության շրջանակներում մարդասիրական օգնություն է ցուցաբերվում նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին: