Մամուլի հաղորդագրություն

29 Ноября, 2013 00:00
Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև սպառազինության վերահսկողության ոլորտում ռազմական համագործակցության խորացման նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից 30-ը աշխատանքային այցով ՀՀ-ում է գտնվում Կանադայի սպառազինության վերահսկողության կենտրոնի միացյալ ռազմավարական շտաբի տնօրեն, գնդապետ Դեյվիդ Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 28-ին գնդապետ Դ.Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են սպառազինության վերահսկողության ոլորտում երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարների, համատեղ ծրագրերի և փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:
  • Поделиться