Մամուլի հաղորդագրություն

25 Ноября, 2013 00:00
Հայ-բուլղարական երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ներկայացուցիչները Սոֆիայում մասնակցել են ռազմավարական պլանավորման թեմայով քննարկումներին:

Բուլղարական կողմից քննարկումներին մասնակցել են ԲՀ ՊՆ ռազմավարական պլանավորման դիրեկտորիատի և ԶՈՒ զարգացման վարչության բարձրաստիճան սպաներ: Հայ-բուլղարական երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակներում անցկացվող քննարկումները նպաստում են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առավել սերտ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
  • Поделиться