Զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներին նվիրված խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

14 Июня, 2013 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 14-ին տեղի է ունեցել զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներին և հետագա անելիքներին նվիրված խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչության պետեր, ոլորտի այլ պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը` անդրադառնալով կատարված աշխատանքներին և ներկայացնելով հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները: Ամփոփիչ ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է իրավապահ մարմինների դերը զինված ուժերում կարգապահության ամրապնդման և արատավոր երևույթների կանխարգելման գործում` հատկապես ընդգծելով զինված ուժերում իրավապահ մարմինների ներգրավման դերի, իրավախախտումների բացահայտման, հասարակական ակտիվների ձևավորման, կոնֆլիկտային զինծառայողների, կրտսեր հրամանատարական կազմի շրջանում անցկացված աշխատանքների, կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին ու դրույթներին զինծառայողների ծանոթացման կարևորությունը: Պաշտպանության նախարարը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման և զինվորական իրավապահ մարմինների հետագա անելիքների վերաբերյալ:
  • Поделиться