ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի հայկական զինված ուժերը հունիսի 3-ին ադր

4 Июня, 2011 00:00

ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր ղարաբաղյան զինված ուժերի կողմից ադրբեջանցի քաղաքացիական անձ է սպանվել: Եթե ադրբեջանական կողմն ունի ապացույցներ, ապա կարող է դրանք ներկայացնել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: Կարծում եմ` նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից առաջ, որով ադրբեջանական կողմը փորձում է քաղաքական միավորներ շահել:
  • Поделиться