Միքայել Հարությունյանին պարգևատրեցին մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով
7 Мая, 2007 00:00Ս.թ. մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի և «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի հետ:
Հանդիպման սկզբում հյուրերը Միքայել Հարությունյանին շնորհավորեցին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, անդրադարձան հայոց ցեղասպանության դատապարտմանը, ինչպես նաև Հաղթանակի օրվա առթիվ անցկացվող տոնական միջոցառումներին:
Հանդիպման վերջում Ֆ.Սարգսյանը և Ֆ.Բախչինյանը Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների պահպանման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին պարգևատրեցին մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: