Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան
9 Ноября, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:
Նույն օրը պաշտպանության նախարարությունում տեղի կունենա Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի երկու երկրների նախարարների հանդիպումը /պատվիրակությունների կազմում/, ՀՀ և ԼՀ պաշտպանության նախարարությունների միջև 2008թ. ռազմական համագործակցության պլանի ստորագրումը և նախարարների մամլո-ասուլիսը:
Պաշտոնական այցի ծրագրի շրջանակներում պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ:
Ժամը 16:00-ին պատվիրակությունը կայցելի ՀՀ Ազգային պատկերասրահ:
Նոյեմբերի 13-ին ժամը 11:00-ին պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ,
ժամը 14:30-ին` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ,
ժամը 16:30-ին` Մատենադարան:
Նոյեմբերի 14-ին Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը կվերդառնա Լիտվա:
Մամլո-ասուլիսին մասնակցել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են տեղափոխվել պաշտպանության նախարարություն ավտոբուսով, որը Ալ. Թամանյանի արձանի մոտից կշարժվի ժամը 11:30-ին:
Նախօրոք ցուցակագրվեք 28-26-30 հեռախոսահամարով: