Մ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահը

29 Февраля, 2008 00:00
Ս.թ. փետրվարի 29-ին ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:

Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրեցին երկու երկրների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում` փաստելով նաև, որ առայժմ չի ապահովվում ցանկալի մակարդակը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունում: Այս համատեքստում կողմերը համոզմունք հայտնեցին, որ Հայաստանում ռազմական հարցերով կցորդի նշանակումը իրապես կխթանի հարևան երկրների միջև ռազմական համագործակցության ծրագրերի աշխուժացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային նշանակության հարցերին: Միքայել Հարությունյանն ու Նինո Բուրջանաձեն երկուստեք կարևորեցին երկրների կայուն զարգացումը որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման հիմնական գրավական: ՀՀ ՊՆ պատվիրակության այցը շարունակվում է:
  • Поделиться