ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
10 Марта, 2008 00:00ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձևաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ս.թ. մարտի 10-ին մեկնեց Բրյուսել:
Պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանը և նույն վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արա Մեսրոպյանը:
Նիստի ընթացքում պատվիրակությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ կքննարկի ս.թ. փետրվարի 4-8-ը ՆԱՏՕ-ի գնահատման խմբի Հայաստան կատարած այցի ընթացքում մշակված Պլանավորման և վերանայման գործընթացի ամփոփ զեկույցը և վերափոխված գործընկերության նպատակները, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երկրորդ` «Պաշտպանական և ռազմական խնդիրներ» մասում ընդգրկված նպատակների իրականացման առաջընթացը: