Մ.Հարությունյանն ընդունեց ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության աշխատանքային խմբին
22 Марта, 2008 00:00Ս.թ. մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց և ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների կողմից զորավարժության ղեկավար նշանակված ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի կողմից հաստատվեց ՙՌուբեժ 2008՚ հրամանատարաշտաբային զորավարժության մտահղացումը: Ի դեպ, այս զորվարժության 4-րդ փուլը` մարտական կրակի կիրառմամբ, կանցկացվի Հայաստանում` ս.թ. օգոստոսի 1-ից 5-ը: