ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կմասնակցի ԳՇ պետերի գարնանային նիստին:
14 Мая, 2008 00:00Այսօր Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի գարնանային նիստին:
Նիստին մասնակցում են ավելի քան 60 երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր. ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետություններից, ԳՀԽ և Միջերկրածովյան երկխոսության երկրներից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Հանդիպումներն ուղղված են բարձր մակարդակում փորձի փոխանակմանն ու ռազմական կարծիքների ձևավորմանը:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի նաև Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) Ռազմական կոմիտեի ընդհանուր նիստին և Կոսովոյի գործողությանն առնչվող փակ նիստին` որպես այդ գործողությանը ուժեր տրամադրող երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: