ՆԱՏՕ-ի hամատեղ զորավարժություն Հայաստանում
28 Июля, 2008 00:00Ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 21-ը, Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում, Հայաստանում կանցկացվի Համատեղ աղեղ/նիզակակիր 2008 զորավարժությունը:
Զորավարժության նպատակն է` կատարելագործել ՆԱՏՕ-ի և այլ ուժերի փոխգործունակությունը, ինչպես նաև հավասարակշռություն հաստատել ՆԱՏՕ-ի անդամ և ԳՀԽ/ՍՀՆ մասնակից երկրների միջև անցկացվող զորավարժանքներում` մասնակիցներին հասու դարձնելով ՆԱՏՕ-ի` իրական ռազմական գործողությունների փորձառությունը:
Զորավարժությունը կապահովի ՆԱՏՕ-ի կողմից համալիր և դինամիկ գործողությունների անցկացման կարողությունների ցուցադրում, որին ներգրավված են շուրջ 1100 զինծառայողներ 21 երկրից, որից 7 -ը` ՆԱՏՕ-ի անդամ, 12 - ը` ԳՀԽ ծրագրի մասնակից և ՍՀՆ /Ստամբուլյան համագործակցության նախաձեռնություն/ անդամ 1 երկիր` Արաբական Միացյալ Էմիրություններ:
Զորավարժության սցենարը կազմվելու է ՆԱՏՕ-ի` ՄԱԿ-ի կողմից լիազորված Ճգնաժամերի արձագանքման գործողությունների հիման վրա:
Զորավարժությունը ղեկավարելու է Դաշնային Ցամաքային Բաղադրիչ Հրամանատարության Հայդելբերգի կենտրոնակայանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերը: