Ջրօրհնյաց խաչը վերադարձավ Մայր Աթոռ

14 Февраля, 2010 00:00
Սուրբ Ծննդյան օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում տեղի ունեցած Ջրօրհներքի արարողության խաչի այս տարվա կնքահայրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է: Եվ ինչպես ուխտել էր պաշտպանության նախարարը` խաչը բացի իր փոքրիկ օջախից պետք է գտնվեր նաև իր մեծ տանը` ազգային բանակում:
Հունվարի 17-ին մեկնարկած «Խաչի ճանապարհ» միջոցառման շրջանակում Ջրօրհնյաց խաչը հասցվեց նաև ՀՀ սահմաններ և նրա զորությամբ աղոթք հղվեց առ Աստված` հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար: Եվ ահա փետրվարի 14-ին իր առաքելությունը կատարած խաչը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այն հանձնեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться