Խրախուսվել են մարզիկները
27 Февраля, 2010 00:00Միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում քիք-բոքսինգ և թեքվանդո մարզաձևերի զարգացումը խթանելու նպատակով փետրվարի 27-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է մի խումբ մարզիկների:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Բանակի կենտրոնական մարզական ակումբի ժամկետային զինծառայողներն ու Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկներն արժանացել են պատվոգրերի, իսկ ազգային բանակի կրտսեր սերժանտներ Առաքել Միրզոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրվել են ՙՎազգեն Սարգսյան՚ գերատեսչական մեդալով: Արարողության ընթացքում շնորհավորելով պարգևատրվածներին` Ս. Օհանյանը կարևորել է սպորտի դերը զինված ուժերում և զինծառայողների ընդհանուր պատրաստության գործում, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել մարզիկներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն