Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ

6 Апреля, 2010 00:00
Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան: Տոնական միջոցառմանը մասնակցում էին 2009 թվականի արդյունքներով զինված ուժերում լավագույնը ճանաչված զինծառայողները և նրանց ծնողները, զինված ուժերում միաժամանակ ծառայող զույգ և եռյակ եղբայրների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին նախագահները, կին զինառայողներ:

Շնորհավորելով ներկաներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորվել է կանանց դերն ինչպես երկրի հասարակական կյանքում և ընտանիքում, այնպես էլ հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում: Իր ելույթում Ս. Օհանյանն ընդգծել է, որ մեր հաղթանակները կերտվել են նաև մեր մայրերի ու քույրերի հերոսության և անձնազոհության շնորհիվ: Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մարտական պատրաստության և բարձր կարգապահության համար ազգային բանակի հինգ ժամկետային զինծառայողներ պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով, իսկ ներկա բոլոր զինվորներին հատկացվել են կարճաժամկետ արձակուրդներ: Տոնի կապակցությամբ ժամկետային զինծառայողների մի խումբ ծնողներ արժանացել են դրամական պարգևների: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться