Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

6 Апреля, 2010 00:00
Ապրիլի 7-ին` ժամը 12.00-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի ապրիլի 7-ին` ժամը 09.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից (Բագրևանդի 5):

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться