Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

10 Апреля, 2010 00:00
ՀՀ զինված ուժերի զորամասերում «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մեկնարկի կապակցությամբ ապրիլի 12-ին` ժամը 15.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ընդունելություն, որին կմասնակցեն գիտության և մշակույթի գործիչներ, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
Ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մտավորականության ուժերով ՀՀ ԶՈՒ զորամասերում անցկացնել հանդիպումներ, զրույցներ և դասախոսություններ: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ապրիլի 12-ին` ժամը 14.30-ից մինչև 14.50-ը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться