Մամուլի հաղորդագրություն
13 Апреля, 2010 00:002010թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Նախատեսված են նաև Ս. Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն