Մեծ հաղթանակի 65-ամյակին ընդառաջ

23 Апреля, 2010 00:00
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, որը տեղի կունենա մայիսի 9-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, Հայաստանը կմասնակցի շքերթային շարակազմով: ՀՀ ԶՈւ զինծառայողները հանդիսավոր քայլերթով կանցնեն Կարմիր հրապարակով: Զորահանդեսին ըստ արժանվույն ներկայանալու նպատակով վաշտի անձնակազմը դեռևս երկու շաբաթ առաջ սկսել և շարունակում է իր ամենօրյա քրտնաջան պարապմունքները: Պատասխանատու` Հայաստանում հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի և սպայակազմի հետևողական ու խիստ վերաբերմունքի արդյունքում օր օրի կատարելագործվում են զինվորների շարային կեցվածքն և շարային պատրաստությունը:

Շարակազմի նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ապրիլի 23-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ուղեկցությամբ զորամաս է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր գոհունակությունը հայտնելով շքերթի նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ` պաշտպանության նախարարը վաշտի անձնակազմին մաղթել է հաջողություններ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться