Հարգանքի տուրք զոհերի հիշատակին

24 Апреля, 2010 00:00
Ապրիլի 24-ին լրացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը: Եվ ինչպես տասնյակ տարիներ շարունակ, այս տարի էլ հոծ բազմությունը ձգվում էր դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հանրապետության ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել անմար կրակին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հոծ բազմության շարքերում Ծիծեռնակաբերդ հուշահամալիր են ացելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմն ու զինծառայողները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться