«Զինուժ» 04.07.2020թ.
4 Июля, 2020 23:00Ամառային զորակոչ-2020. մեկնարկը տրված է՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: «Զինուժը» ներկայացնում է զորակոչային ակտիվ եռուզեռը արտակարգ դրության պայմաններում զինկոմիսարիատից մինչև հավաքակայան:
Զորակոչային հանձնաժողովների աշխատանքը՝ պաշտպանական գերատեսչության խիստ ուշադրության կենտրոնում: Զինակոչիկների առաջին հոսքին հանրապետական հավաքակայանում բարի ծառայություն է մաղթել պաշտպանության նախարարը:
Ճանապարհ դեպի բարձունք. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների շարքերն այսուհետև կհամալրեն նաև աղջիկ դիմորդները:
Առաջնագիծը վստահելի ձեռքերում է օրը 24 ժամ. Մարտական եղբայրությունը զգոն ծառայության ու սրբազան առաքելությունը պատվով կատարելու գրավականն է սահմանի ամբողջ երկայնքով:
Եվ «Պատիվ ունեմ». հեռուստաէջի հերոսը սահմանային զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Վազգեն Վարդանյանն է: Հատուկ ռեպորտաժ հրամանատարի խոհերի ու զինվորներին ուղղված խորհուրդների մասին: