Հարգանքի տուրք Եռաբլուր պանթեոնում
8 Мая, 2010 00:00Մայիսի 8-ին` Երկրապահի օրը, Արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր պանթեոն են այցելել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մ. Գրիգորյանը, բարձրաստիճան զինվորականներ, զոհված ազատամարտիկների հարազատներն ու մարտական ընկերները: Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Անհայտ կորածների հուշակոթողին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմաքարերին, խոնարհվել են զոհված ազատամարտիկների հուշակոթողի առջև:
Դիմելով ներկաներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր և Պաշտպանության նախարարության անձնակազմի անունից շնորհավորել է Շուշիի ազատագրման 18-րդ և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձերի կապակցությամբ: Իր խոսքում ընդգծելով, որ հենց Շուշիի ազատագրումն է հիմք դրել նորաստեղծ հայկական բանակի հաղթանակներին, Ս. Օհանյանը շեշտել է նաև, որ բոլորիս պարտքն է վառ պահել հայրենիքի նվիրյալների հիշատակը, նրանց հայրենասիրության և անձնազոհության օրինակներով դաստիարակել աճող սերնդին: Մեր պարտքն է նաև բարձր պահել հայկական բանակի մարտունակությունը, քանի որ միայն հզոր և ճկուն բանակը կարող է գալիք խաղաղ օրերի գրավականը լինել:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչություն